Փենսիլվանիում գործարանի պայթյունի զոհերի թիվը հասել է երկուսի
Հասարակություն
09:38 12/08/2025
Աշխարհ

Փենսիլվանիում գործարանի պայթյունի զոհերի թիվը հասել է երկուսի

Փենսիլվանիում ԱՄՆ պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, վիրավորվել է առնվազն 10 մարդ։ Նման տվյալներ է  հաղորդել NBC-ն՝ հղում անելով պաշտոնյաներին։

«Երկու մարդ զոհվել է Փիթսբուրգի տարածքում գտնվող պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Պաշտոնյաները հայտնել են, որ մեկ անհետ կորած անձ հաստատվել է մահացած... Վիրավորվել է առնվազն 10 մարդ», - հաղորդել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, իսկ տասնյակները՝ վիրավորվել։

Փենսիլվանի նահանգի Քլերթոն քաղաքում գտնվող ԱՄՆ պողպատի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder