Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փենսիլվանիում ԱՄՆ պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, վիրավորվել է առնվազն 10 մարդ։ Նման տվյալներ է հաղորդել NBC-ն՝ հղում անելով պաշտոնյաներին։
«Երկու մարդ զոհվել է Փիթսբուրգի տարածքում գտնվող պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Պաշտոնյաները հայտնել են, որ մեկ անհետ կորած անձ հաստատվել է մահացած... Վիրավորվել է առնվազն 10 մարդ», - հաղորդել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, իսկ տասնյակները՝ վիրավորվել։
Փենսիլվանի նահանգի Քլերթոն քաղաքում գտնվող ԱՄՆ պողպատի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։