Օգոստոսի 13-ին սահմանափակվելու է Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը
Տնտեսություն
11:45 13/08/2025
Տարածաշրջան

Օգոստոսի 13-ին սահմանափակվելու է Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը

Վրաստանի մայրուղիների դեպարտամենտի կայքէջը հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի 126-130 կմ հատվածում օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 18:00-ն, վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ սահմանափակվելու է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Դեպարտամենտի տվյալներով՝ «Ջավահավտոգզա» ընկերությունը այս հատվածում քարահատ մեքենաների միջոցով կիրականացնի լանջերի մաքրման աշխատանքներ։

Այս ժամանակահատվածում պարբերաբար սահմանափակվելու է նաև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը՝ 30 րոպե ընդմիջումներով։

«Սպուտնիկ Գրուզիան» հայտնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի մայրուղին, այսպես կոչված՝ Վրացական ռազմական ճանապարհը, ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ Կազբեգի-Վերին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին գտնվող միակ գործող անցակետն է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder