Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դիլիջանի նոր թունելից Տավուշի մարզպետն անտեղյակ է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է
«Դիլիջանի նոր թունելից Տավուշի մարզպետն անտեղյակ է։
2025թ․ մայիսի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտնեց, որ Դիլիջանի թունելի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել, որով նախատեսվում է նոր թունելի կառուցում, հավելելով․ «Ֆինանսական, տեխնիկական գնահատումները ցույց տվեցին նոր թունել կառուցելու նպատակահարմարությունը, որի նախագծային փաստաթղթերը մենք ամենաուշը մինչև տարեվերջ կունենանք»:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց եմ ուղղել՝ Դիլիջան-Սևան ավտոմոբիլային թունելի շինարարությունը ե՞րբ է սկսվելու։ Մարզպետարանից պատասխանել են․ «Լիազոր մարմնի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ձեռնարկված է Սևան-Դիլիջան ավտոճանապարհային թունելի ուսումնասիրության աշխատանքներ, նախատեսվող աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ մարզպետի աշխատակազմը համապատասխան տեղեկատվություն չունի։ Ներկայումս իրականացվում է երթևեկելի մասի նորոգման աշխատանքներ»։