Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արբիտրաժային բոլոր գործերի վերջնարդյունքն ակնհայտ է, Ս. Կարապետյանը հաջողության կհասնի. Ռ. Ամստերդամ
«Արբիտրաժային բոլոր գործերի վերջնական արդյունքն ակնհայտ է։ Պարոն Կարապետյանը հաջողության կհասնի։ Նա կստանա փոխհատուցում, վնասը կկուտակվի կամ այս կամ հաջորդ կառավարության վրա։ Իրավական առումով ոչ մի կասկած չկա»,-նման համոզմունք հայտնեց երկու օր առաջ Հայաստան ժամանած միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի գործով արբիտրաժային դատարան ներկայացրած հայցերին։
Նա կոչ է անում կառավարությանն օր առաջ երկխոսություն սկսել, քանի դեռ որպես փոխհատուցում պահանջվող վնասի չափը չի ավելացել։
«Լրջագույն հնարավորություն է մտնել երկխոսության մեջ, քանի դեռ ծախսերը չեն ավելացել ոչ միայն կառավարության, այլևս Հայաստանի ժողովրդի համար»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանը չի կարող գործել միջազգային հանրությունից դուրս գտնվելով գործել։
Իրավապաշտպանն ասաց՝ դիմելու են բոլոր հնարավոր կառույցներին, կենտրոններին՝ ներկայացնելու կառավարության գործողությունները եկեղեցու, եկեղեցու աջակից Սամվել Կարապետյանի դեմ։
«Պետք է այս հարցերը խելացի ձևով լուծել՝ քրեական դատարանից, կեղծ մեղադրանքից դուրս»,-ասաց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։