Խաղային ոլորտի օեպերատորի մրցույթը կանցկացնի Փաշինյանի ձևավորած հանձնաժողովը
Հասարակություն
11:50 14/08/2025
Հայաստան

Խաղային ոլորտի օեպերատորի մրցույթը կանցկացնի Փաշինյանի ձևավորած հանձնաժողովը

«Օպերատորն ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ բաց մրցույթով»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ զեկուցելով  Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին որոշումը։

Նա նշեց, որ հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանվել է վարչապետի որոշմամբ, իսկ օպարատորի նկատմամբ պահանջները սահմանված են համապատասխան օրենքով։

«Օպերատորը խաղադրույքների մոնիթորինգի կենտրոն է ստեղծելու և մոնիթորինգ է իրականացնելու»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ ընկերությունը նաև խաղային արտադրանքների սերտիֆիկատների իսկությունն է ստուգելու։

Էդուարդ Հակոբյանը հայտնեց, որ մոնիթորինգի հարթակին միանալու են ինչպես խաղատների սարքավորումները, այլև խաղային հարթակները։

 Նա նշեց, որ դրանով հարկային եկամուտների ավելացում են ակնկալու և կբացառվի սարքավորումների միջոցով հնարավոր խարդախությունները։

«Պայմանագիրը կնքվելու է 15 տարով, որից հետո ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը և որի կարգը սահմանվելու է պայմանագրով, իսկ որպես երաշխիք սահմանվել է հայտի և պայմանգրի ապահովում, որոնք համապատասխան հիմքերի առկայության դեպում պետք է վճարվի մասնակցի կողմից»,-ասաց ՊԵԿ նախագահը։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Օպերատորը պետք է ընտրվի բաց մրցույթի արդյունքում, որը երկփուլ մրցույթ է՝ իրականացվում է որակավորման հարցման և առաջարկի հարցման փուլերով: Նախագծով սահմանվել են նշված փուլերից յուրաքանչյուրի անցկացման կարգը, հայտատուների կողմից մրցույթին մասնակցելու իրավունքին առաջադրվող պահանջները, հայտատուների կողմից հանձնաժողովին ներկայացման ենթակա փաստաթղթերի և հավաստիացումների ցանկը: Որակավորման հայտերի և առաջարկի հարցման փուլի հայտերի ներկայացման համար սահմանվել են նվազագույն ժամկետներ՝ համապատասխանաբար 40 օր և 60 օր: Սահմանվել են նաև առաջարկի հարցման փուլ անցած (որակավորված) հայտատուների կողմից ներկայացվող տեխնիկական առաջարկին և ֆինանսական առաջարկին ներկայացվող պահանջները, տեխնիկական առաջարկի չափանիշները (1. գործարար ծրագիր, 2. տեղեկատվական համակարգ (Software) և 3. ֆիզիակակն ենթակառուցվածք) և դրանցից յուրաքանչյուրի ենթաչափանիշները, դրանցից յուրաքանչյուրին տրվող կշիռը և գնահատականը: Սահմանվել է նաև ֆինանսական առաջարկի կշիռը և գնահատականը: Նախագծով սահմանվել է նաև, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորի առաջին ընտրությունն անցկացվում է որակի և արժեքի վրա հիմնված ընտրության գնահատման եղանակով: Միաժամանակ, սահմանվել են խաղային գործունեության կարգավորման օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը, ինչպես ն աև մրցույթը չկայացած համարվելու հիմքերը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder