Նիկոլ Փաշինյա՛ն, ձեզ կարմիր ժապավենը կտրելուց զեկուցե՞լ են, որ միլիարդից ավել վարկեր ունեն. Անուշ Պողոսյան
Առողջություն
12:02 15/08/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյա՛ն, ձեզ կարմիր ժապավենը կտրելուց զեկուցե՞լ են, որ միլիարդից ավել վարկեր ունեն. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Ամիսներ առաջ Անահիտ Ավանեսյանը մարզպետներին մեղադրեց մարզային բժշկական կենտրոննրի վատ կառավարման մեջ և բժշկական կենտրոննրի կառավարումը վերցրեց իր ձեռքը։ Սակայն իր ենթակայության «Վ.Ա.ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ֆինանսական վիճակը մեղմ ասած ծայրահեղ ծանր է։ Անահիտ Ավանեսյան, նստած մտածում եմ զարգացման ծրագիր ներկայացնեմ, թե առողջացման, ավելի ճիշտ վերակենդանացման։ Նիկոլ Փաշինյա՛ն, Ձեզ կարմիր ժապավենը կտրելուց զեկուցել են, որ միլիարդից ավել վարկեր ունեն, ՀՀ պետական վերահսկողական ծառայություն անելիք չունեք՞։

Հ․Գ․ Մի օր կլսենք, որ կենտրոնը տվել են առևտրային բանկին՝ «գույք վարկի դիմաց» շրջանակներում․․․»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder