Եվրոպայում տարեցների շրջանում սեռավարակների աճ է նկատվում
Առողջություն
21:19 15/08/2025
Աշխարհ

Եվրոպայում տարեցների շրջանում սեռավարակների աճ է նկատվում

Եվրոպական մի շարք երկրներում տարեց մարդկանց շրջանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների աճ է նկատվում: Մասնագետները կոչ են անում եվրոպացիներին ուշադրություն դարձնել իրենց սեռական առողջությանը նույնիսկ ավելի ուշ տարիքում: Վիճակագրությունը ներկայացնում է euronews-ը;

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) միայն երիտասարդների խնդիր չեն։ Եվրոպական մի շարք երկրներում 65 տարեկան և բարձր մարդկանց շրջանում այս հիվանդությամբ ախտորոշումների թվի «կայուն աճ» է նկատվել։

Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալության զեկույցի համաձայն՝ 2014 թվականին տարեց բրիտանացիների շրջանում ախտորոշվել է գոնորեայի, քլամիդիայի և սիֆիլիսի 576 դեպք, մինչդեռ 2023 թվականին արդեն 1649 դեպք կար։

Ֆրանսիայում 2021-2023 թվականներին գոնորեայի և սիֆիլիսի դեպքերը 50 տարեկանից բարձր մարդկանց շրջանում ավելի կտրուկ են աճել են, քան երիտասարդ և մեծահասակների շրջանում։ Ֆրանսիայի հանրային առողջապահության գործակալության տվյալներով՝ քլամիդիան նաև ավելի տարածված է դարձել 50 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում։

Դանիայում 2022-2023 թվականներին 50 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում գոնորեայի դեպքերի աճը ամենաբարձրերից մեկն էր։

ԵՄ-ում ընդհանուր առմամբ, 2023 թվականին սիֆիլիսի բոլոր դեպքերի 32%-ը կազմում են 45 տարեկան և բարձր տարիքի մարդիկ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ այնպիսի վարակներ, ինչպիսիք են գոնորեան, քլամիդիան և սիֆիլիսը, մանրէային են և կարող են բուժվել հակաբիոտիկներով, ի տարբերություն հերպեսի և ՄԻԱՎ-ի, որոնք ողջ կյանքի ընթացքում տևող վիրուսային վարակներ են։

Ինչո՞ւ են տարեց մարդկանց շրջանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) աճում։

Մանչեսթերի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայում տարեց մարդկանց շրջանում ՍՃՓՀ-ների թիվը, կանխատեսվում է, որ կաճի առնվազն մինչև 2040 թվականը։

Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ պարզ չէ, թե ինչն է առաջացնում այս միտումը, սակայն առաջիկա տարիներին բնակչության ծերացումը և ախտորոշումների աճը կարող են հանգեցնել ՍՃՓՀ-ների բուժման ծախսերի բարձրացմանը։

Մյուս մասնագետներ նշում են, որ քանի որ կանայք հաճախ ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, նրանք կարող են նոր զուգընկերներ փնտրել կյանքի ուշ շրջանում։

Միևնույն ժամանակ, սեռական պոտենցիան բարձրացնող դեղամիջոցները, ինչպիսին է Վիագրան, կարող են որոշ տարեց տղամարդկանց հնարավորություն տալ կրկին սեռական հարաբերություն ունենալ կյանքի ուշ շրջանում։

Ավելի տարեց մեծահասակները կարող են նաև չունենալ գիտելիքներ այն մասին, թե ինչպես են փոխանցվում ՍՃՓՀ-ների տարբեր տեսակները և ինչպես կանխել դրանց տարածումը, հատկապես այն պատճառով, որ նրանք պաշտպանված են անցանկալի հղիության ռիսկից։

Մասնագետի խոսքով՝ թե՛ առողջապահության ոլորտի մասնագետները, թե՛ հանրությունը պետք է զգայուն լինեն տարեց մեծահասակների սեռական կարիքների նկատմամբ

Աղբյուրը`Panorama.am
Placeholder