Համեղ ակնարկ. Ալյասկա մեկնող ռուս լրագրողներին կիևյան կոտլետներով են կերակրել
Քաղաքական
09:39 15/08/2025
Աշխարհ

Համեղ ակնարկ. Ալյասկա մեկնող ռուս լրագրողներին կիևյան կոտլետներով են կերակրել

Ալյասկայում այսօր նախատեսված է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Օրեր շարունակ քննարկված այս բանակցությունները լուսաբանելու համար Ալյասկա են մեկնում լրագրողներ տարբեր երկրներից։

RT տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը թելագրամի իր ալիքում հայտնել է, որ հատուկ չվերթով Ալյասկա մեկնող ռուս լրագրողներին օդանավում կերակրել են կիևյան կոտլետներով։

Սիմոնյանի հետևորդները գրառման ներքո արձագանքներ են թողել.

Համեղ ակնարկ, արդեն պարզ է նրանց հռետորաբանությունը, ուրեմն պետք է գրավել Կիևը, խորհրդանշական է, դրա հետ սովետական շամպա՞յն, մանրակրկիտ են պատրաստվել գործընկերները և այլն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համեղ ակնարկ. Ալյասկա մեկնող ռուս լրագրողներին կիևյան կոտլետներով են կերակրել