Դատախազությունը՝ Գազայի Հումանիտար Հիմնադրամում Դավիթ Փափազյանի գործունեության վերաբերյալ քրեական վարույթի մասին
Իրավունք
18:02 18/08/2025
Հայաստան

Դատախազությունը՝ Գազայի Հումանիտար Հիմնադրամում Դավիթ Փափազյանի գործունեության վերաբերյալ քրեական վարույթի մասին

ANIF-ի նախկին գլխավոր տնօրեն, Գազայի Հումանիտար Հիմնադրամում (GHF) Դավիթ Փափազյանի գործունեության վերաբերյալ քրեական վարույթի մասին Panorama.am-ի՝ ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված հարցմանն ի պատասխան՝ դատախազությունը խմբագրությանն է փոխանցել հետևյալը.

Հարց - Արդյոք ՀՀ քրեական հետապնդման մարմինների վարույթում առկա՞ է քրեական վարույթ, որը նախաձեռնվել է Մեծ Բրիտանիայի Մարդու Իրավունքների Արաբական Կազմակերպության (AOHR UK) հաղորդման հիման վրա կամ այդ կազմակերպության առնչությամբ։
Պատասխան - Ձեր կողմից նշված Կազմակերպության կողմից ներկայացված դիմումի կապակցությամբ քրեական վարույթ ներկայում նախաձեռնված չէ։ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է դիմումը։

Հարց - Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲ ընկերության (ԱՆԻՖ) գործունեությանն առնչվող քրեական վարույթով ստացվե՞լ են տեղեկություններ ԱՄՆ-ի և/կամ Իսրայելի հատուկ ծառայությունների հետ ընկերության նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի առնչության վերաբերյալ։
Պատասխան - Նախաքննության շահերից ելնելով՝ այդ տվյալը տրամադրել հնարավոր չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder