Ղազարյան. Ակնհայտ անմեղ մարդկանց քրեական հետապնդման ենթարկելը հանցագործություն է
Քաղաքական
16:23 19/08/2025
Հայաստան

Ղազարյան. Ակնհայտ անմեղ մարդկանց քրեական հետապնդման ենթարկելը հանցագործություն է

Ի աջակցություն Բագրատ Սրբազանի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի բակում է նաև հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

 «Սա դամբանական է. հայ ժողովուրդ, որ դուք մեռել եք, ձեր հոգին թող հանգստանա։ Էդ է, որովհետև ինքը (Ն.Փ. խմբ.) իրականում մեր պետությունը կործանել է։ Մեզ թվում է, թե սա դատարան է, մենք Հայաստանի քաղաքացի ենք ... Էդ հլը իներցիայով գնում է, բայց էն փաստաթղթերը, որոնք որ ստորագրվել են, դա արդեն վկայում է, որ էս պետությունը գոյություն չունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողի այն հարցին, թե ինչ եզրակացություններ է արել հայտնի ձայնագրության ամբողջական հրապարակումից հետո, Ղազարյանը պատասխանեց.

 «Դե ակնհայտ է։ Մենք էն ժամանակ էլ ասում էինք, որ եթե ձայնագրություն եք հրապարակել (իրենք ասում էին, մենք ամբողջը չենք կարող հրապարակել), ասում էինք էն, ինչ որ հրապարակել եք, դրա րոպեները կարո՞ղ եք ասել։ Ասենք, որ հրապարակվել է էս խոսակցության էսքան հրոպեները, հետո էսքան րոպեները, որ մենք իմանանք՝ ընդհատում եղել է, կտրտվե՞լ է, թե՞ չի կտրտվել է։ Իրենք րոպեներ չեն հրապարակել ձայնագրության, ինչից հիմնավոր կասկած էր առաջանում, որ դա աղճատված և խեղաթյուրված տեղեկատվություն է։ Իսկ երբ որ ամբողջական դարձավ, պարզ դարձավ, որ դա ընդհանրաապես որևէ գործ պլանավորելու, որևէ մեկի դեմ ինչ-որ բան անելու նպատակներ չի հետապնդում։ Այսինքն, ակնհայտ անմեղ մարդիկ այսօր գտնվում են դատարանում մեղադրյալի կարգավիճակում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder