Դատարանի Դահլիճում Բագրատ Սրբազանն աղոթք հնչեցրեց
Իրավունք
16:39 19/08/2025
Հայաստան

Դատարանի Դահլիճում Բագրատ Սրբազանն աղոթք հնչեցրեց

«Որպեսզի չարը խափանվի, մեքենայությունները ջնջվեն, չարքը վերանա իր բոլոր սատանայական գործիքներով, ձեզ հրավիրում եմ,  որ մենք զորավոր աղոթք անենք այս հրաշալի ճանապարհորդությունից առաջ»,-դատարանի դահլիճում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մինչ նախագահող դատավոր Կ. Ֆարխոյանի նիստին ներկայանալը։

Նա հնչեցրեց տերունական աղոթքը, ձայնակցեցին դատարանի դահլիճում ներկաները։

Նշենք, որ դահլիճը լեփ-լեցուն է՝ շնչելու օդ, աշխատելու պայմաններ չկան։ Բացի քաղաքացիներից, որ եկել են աջակցելու բագրատ Սրբազանին ու մյուսներին, դատարանի դահլիճ են բերվել մեծաթիվ ոստիկաններ։

Փաստաբան Արամ Վարդևանյանն առարկեց դատական նիստի ընթացքին ու պայմաններին, ասաց հնարավորություն չունեն կատարելու իրենց պարտականությունները, նրան միացան փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Մելիքյանն ու մյուսները։ Նրանք առաջարկեցին, որ նիստն անցկացվի ավելի մեծ դատական դահլիճում։

Դատավոր Կ. Ֆարխոյանն ասաց, հաջորդիվ դատական նիստի համար կփորձեն ապահովել ավելի մեծ դահլիճ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանի Դահլիճում Բագրատ Սրբազանն աղոթք հնչեցրեց