Չամուսնացած, վստահ, զավակներ էլ չունեմ. Բագրատ Սրբազանը՝ դատավորին
Իրավունք
17:01 19/08/2025
Հայաստան

Չամուսնացած, վստահ, զավակներ էլ չունեմ. Բագրատ Սրբազանը՝ դատավորին

«Պարզապես դատարանին հարգելով եմ արձագանքում. Վազգեն Գալստանյանը 1995 թ. մահացել է։ Ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ։ Գիտեմ դատական կարգը, կերպը, բայց իմ առաջարկը, հորդորն ու խնդրանքն է, որ ինձ դիմելուց Վազգեն Գալստանյան չդիմեք»,-դատարանում ներկայանալիս ասաց Բագրատ Սրբազանը։

Կրթության մասին հարցին ի պատասախան՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց՝ մի քանի բարձրագույն։

«Չամուսնացած»,-դատավորի արձանագրմանն էլ Սրբազանն ասաց.-«Վստահ, զավակներ էլ չունեմ»։

Նա նաև նշեց, որ դատապարտված չէ, դրա հնարավորությունը չի ունեցել, այսօր մեծ պատիվ է համարում  դատարանի առաջ կանգնելն իր ընկերների հետ միասին՝ գողացված կենսագրության, հայրենիքի ու պետության պատիվը փրկելու համար։

Հարցին, արդյոք ստացել է մեղադրական եզրակացությունը, Սրբազանն ասաց, ստացել է, այն հիմա գտնվում է համապատասխան տեղում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չամուսնացած, վստահ, զավակներ էլ չունեմ. Բագրատ Սրբազանը՝ դատավորին