Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել է Գազայի հատվածի գրավման ծրագիրը
Քաղաքական
11:21 20/08/2025
Աշխարհ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել է Գազայի հատվածի գրավման ծրագիրը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքի գրավման գործողությունը։ Այս մասին հայտնել է տեղական Kan հեռուստաընկերությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ «Գեդեոնի կառքերը 2» անվամբ գործողության ընթացքում իշխանությունները նախատեսում են մոբիլիզացնել պահեստազորայիններին։ Ինչպես նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը, դրա ավարտից հետո «Գազան կփոխի իր տեսքը և այլևս նույնը չի լինի»։

Օգոստոսի 13-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին անհրաժեշտ է միայն վերահսկողություն հաստատել պաղեստինյան Համաս շարժման վերջին երկու «ամրոցների» նկատմամբ և ոչնչացնել դրանք։ Նրա խոսքով՝ «ամենակարևորներից» մեկը Գազա քաղաքն է։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Իսրայելը քաղաքացիական բնակչությանը հնարավորություն կտա տարհանել Համասի կողմից գրավված տարածքներից, որից հետո իսրայելական զինվորականները կսկսեն ոչնչացնել զինյալներին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder