Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Օգոստոսի 20-ին, ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 7 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի գոտու աջ մասում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում դի կա:
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետը և տեղակալը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները:
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:
«Լադա» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու մարմին:
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Հայկ Մ.-ն է:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել»,-հայտնում է shamshyan.com-ը։