Լիդյա Մանթաշյանի խափանման հարցը քննարկելիս ես արժանապատվության խնդիր եմ տեսնում. Կոչուբաև
Իրավունք
18:28 20/08/2025
Հայաստան

Լիդյա Մանթաշյանի խափանման հարցը քննարկելիս ես արժանապատվության խնդիր եմ տեսնում. Կոչուբաև

Լիդյա Մանթաշյանը պետք է մնա ազատության մեջ։ Այս մասին դատարանում հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Կիրառեք այլ խափանման միջոց, վարչական հսկողություն, արգելեք օգտվել նոթատետրից, արդյո՞ք կզսպի այն ռիսկերը, որը վարույթն իրականանացնող մարմինը մինչ այս տեսնում է։ Հարգարժան դատարան, երբ գործն այլևս քննության մեջ է, ես գտնում եմ, որ կարելի առանց հարցը քննարկելու, բոլորին տուն ուղարկել։ Այստեղ չկա պատշաճ ձևակերպված մեղադրանք։ եթե մնա դատավարական ընթակարգերի համատեքստում սա մեզ վիրավորում է ։ Այս հարցի քննարկումը վիրավորում է մեզ։ Այս մեղադրանքի քննարկումը վեիրավում է մեր մասնագիտությունը։ Երբ լսում եմ, որ Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը պետք է երկարաձգվի, անկեծ ասած՝ այստեղ արժանապատվության խնդիր եմ տեսնում՝ դատավարական, իրավաբանի մասնագիտության առումով։  Կնոջը կարելի՞ է կալանավորել հայ իրականության մեջ։ Կնոջը չի կարելի կալանավորել, եթե նա թմրամոլ չի , խարդախ չի»,- ասաց փաստաբանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում է Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների դեմ քրեական գործով դատական նիստը, որում  քննվում է մեղադրյալներից Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder