Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Հասարակություն
22:31 20/08/2025
Տարածաշրջան

Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»-ը։

Վրաստանի Երկրագիտությունների և սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Սենակի քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք՝ Գահոմելա գյուղում, գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ։

Սագունիո գյուղում էլ գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder