Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լքեց դատական նիստը, հայտարարվեց ընդմիջում
Իրավունք
16:07 20/08/2025
Հայաստան

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լքեց դատական նիստը, հայտարարվեց ընդմիջում

Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների դեմ քրեական գործով պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը լքեց դատական նիստերի դահլիճը՝ հիմնավորելով, որ մեղադրյալներից մեկի պաշտպանը նիստին ներկա չէ։

«Ստիպված եմ լքել դահլիճը, կոպտագույն կերպով խախտվում է մեկ այլ մեղադրյալի իրավունքը։ Անձն ունի պաշտպան, սակայն նա չի ներկայացել, ես չեմ ուզում քննարկել պատճառները՝ հարգելի՞ է, անհարգելի՞ է։ Փսատ է, որ անձն առանց պաշտպանի նստած է այստեղ, ինչը նիստը հետաձգելու հիմք է։ Ես հարգելով բոլորին՝ թե դատավորին, թե հանրային մեղադրողին, թե իմ գործընկեր պաշտպաններին, մեղադրյալներին, չեմ կարող մասնակցել մի նիստի, որի ժամանակ խախտվում է մեկ այլ մեղադրյալի իրավունքը»,-ասաց նա։

«Դատարանը Ձեզ թույլ չի տալիս»,-արձագանքեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Սիմոնյանը կանգ չառավ։ Դատավորը հայտարարեց ընդմիջում։

Նշենք, որ նիստին ներկա չէ Հրայր սարկավագի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լքեց դատական նիստը, հայտարարվեց ընդմիջում