Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միքայել Սրբազանին դատում են մտածելու և իր օրագրում այդ մտքերը զետեղելու համար. Մարուքյան
«Դատական նիստերի դահլիճում նստած հետևում եմ ընթացքին և պարզվում է, որ Միքայել Սրբազանին դատում են ոչ միայն խոսելու, այլև մտածելու և իր օրագրում այդ մտքերը զետեղելու համար»,-դատարանի դահլիճից գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա շարունակում է.
«Ցանկանում եմ ներողություն խնդրել ինձ հետևող մարդկանցից, քանի որ բազմիցս նշել էի, թե նրան դատում են հարցազրույց տալու՝ այսինքն՝ խոսելու համար։ Իսկ այժմ այդ ամենին ավելացել է նաև «մտածելը»։ Հետևաբար շտկում եմ իմ նախորդ գնահատականը և պնդում, որ Միքայել Սրբազանին դատում են մտածելու և խոսելու համար»։