Կարո Օկումուշյանի կալանքի ժամկետը նույնպես երկարացվեց 3 ամսով
Իրավունք
16:01 22/08/2025
Հայաստան

Կարո Օկումուշյանի կալանքի ժամկետը նույնպես երկարացվեց 3 ամսով

Բագրատ Սրբազանի ու աջակիցների գործով մեղադրյալ Կարո Օկումուշյանի կալանքի ժամկետը նույնպես երկարացվեց 3 ամսով։ Դատարվար Կ. Ֆարխոյանն այս որոշումը հրապարակելուց հետո 10 րոպե ընդմիջում հայտարարեց։

Մինչ այդ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ Կարո Օկումուշյանն իր վարորդն է։ Քաղաքականությամբ չի զբաղվում, եղել է Բագրատ Սրբազանի կեցավայրում իր հետ և նույնքան, որքան օրինակ իր ընտանիքի անդամները՝ կինը կամ երեխաները։

«Հայրենասեր և արժանապատիվ մարդ է, բայց քաղաքականությունից հեռու է։ Իր աշխատանքի բնույթն այն է, որտեղ եղել եմ ես, այնտեղ եղել է նա։ Եթե հարցն այդպես է դրված, իմ երեխաներին ու կնոջն էլ կալանավորեք»,-հայտարարեց Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder