Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցների գործով դատական նիստում դատավոր Կ. Ֆարխոյանը, լսելով հանրային մեղադրողի միջնորդությունը, պաշտպաններին ու մեղադրյալին, որոշեց երեք ամսով երկարացնել նաև Տիգրան Թոփալյանի կալանքի ժամկետը։ Թոփալյանն անազատության մեջ կմնա մինչև այս տարվա նոյեմբերի 25-ը։
Դատավորը չմոռացավ ասել, որո որոշումը սահմանված ժամկետում կարող են բողոքարկել Վերաքննիչ դատարանում։
Նշենք, որ մինչ այս պահը դատարանը տնային կալանք կիրառել միայն զոհված զինծառայողի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։ Մյուս բոլոր մեղադրյալների կալանքի ժամկետը երկարացրել է 3 ամիս ժամկետով։