Փաշինյանը մեզ շնորհավորում է հռչակագրի ոչնչացման կապակցությամբ. Նարեկ Մալյան
Քաղաքական
13:49 23/08/2025
Հայաստան

Փաշինյանը մեզ շնորհավորում է հռչակագրի ոչնչացման կապակցությամբ. Նարեկ Մալյան

Նիկոլ Փաշինյանի կողմից Անկախության հռչակագրի ուղերձում տարեթովի սխալ անելն ու խմբագրեը հասարակական գործիչ, գրող Նարեկ Մալյանը նորմալ է համարում, կարծում է, որ Փաշինյանն ինքն իրեն ՀՀ քաղաքացի չի համարում։

«Բայց շատ կարևոր մի բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը սևեռել։ Մի հատ լավաշ է, որռեղ պատմվում է, թե ինչքան վատ բան է անկախությունը, պրոբլեմնեի, փորձանքների, խնդիրների առաջացման պատճառ է, այդ ամենը այլևս չկա, ինչի կապակցությամբ մեզ շնորհավորում է։  Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ուղերձը շնորհավորանքն է  ոչ թե Անկախության հռչակագրի 35-ամյակի կապակցությամբ, այլ հռչակագրի ոչնչացման, վերացման կապակցությամբ։ Մարդը սպիտակի վրա սև տառերով դա է գրել»,-ԱԺ դիմաց ակցիայի ընթացքում ասաց Մալյանը լրագրողների հետ զրույցում։

Նրա համոզմամբ, դա բխում է այն անպատւժ ցինիզմից, որով նրան օժտել են իր դեմ որևէ պայքար չտանող ընդդիմախոսները։

«Թևերն ազատ ինչ ուզում անում է, ինչ ուզում ասում է, ընդդիմությանն իրեն հանցակից է համարում, ասաց չէ՞, եթե դեմ եք, հեղափոխողություն արեք։ Հիմա էլ մեզ շնորհավորում է հռչակագրի ոչնչացման  կապակցությամբ»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder