Պատերազմը հանձնի՛ր Թուրքիային, խաղաղությունը նվիրի՛ր Թրամփին. Ինչպես են Թուրքիայում արձագանքել վաշինգտոնյան բանակցություններին
Քաղաքական
09:04 23/08/2025
Տարածաշրջան

Պատերազմը հանձնի՛ր Թուրքիային, խաղաղությունը նվիրի՛ր Թրամփին. Ինչպես են Թուրքիայում արձագանքել վաշինգտոնյան բանակցություններին

«Մեզանում ուշադրության չարժանացավ այն, որ վաշինգտոնյան գործընթացը բացասական արձագանքի արժանացավ էրդողանական վարչախմբի ոչ պաշտոնական խոսափող «Ենի Շաֆաք» թերթի և անձամբ Էրդողանին շատ մոտ կանգնած՝ դրա սյունակագիր Իբրահիմ Քարագյուլի կողմից»,-գրում է Իրանի հարցերով փորձագետ Վարդան Ոսկանյանն ու մանրամասնում.

«Վերջինիս օգոստոսի 14-ի հոդվածի վերնագրի թևավոր ձևակերպումը շատ խոսուն է' «Պատերազմը հանձնի՛ր Թուրքիային, խաղաղությունը նվիրի՛ր Թրամփին»։

Հակահայ և այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» արատավոր միտքը համաթուրանականության կաղապարներով առաջ մղած այս հեղինակն, ըստ էության, արտահայտում է էրդողանական վարչախմբի ներքին դժգոհությունը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխից, որը պատերազմի ժամանակ լիուլի ստացել է Թուրքիայի աջակցությւոնը, մինչդեռ այժմ այդ երկիրը զգալիորեն դուրս է թողել գործընթացից։

Սա Բաքվի և էրդողանական վարչախմբերի միջև առկա չթմբկահարվող լուրջ խնդրի թերևս առաջին՝ թեև կիսաձայն բարձրաձայնում է, որի արմատներն արհեստածին Ադրբեջանի հասարակության մեջ Էրդողանի բարձր վարկանիշն է, մինչդեռ «երկու արքա մեկ երկրում չի կարող լինել»»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատերազմը հանձնի՛ր Թուրքիային, խաղաղությունը նվիրի՛ր Թրամփին. Ինչպես են Թուրքիայում արձագանքել վաշինգտոնյան բանակցություններին