Միրզոյանը ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա աշխատանքները
Քաղաքական
12:21 25/08/2025
Հայաստան

Միրզոյանը ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա աշխատանքները

«Տարածաշրջանում խաղաղության օրակարգի շարունակական կյանքի կոչումը և ՀՀ քաղաքացիների համար կայուն, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրի ապահովումը հանդիսանում է ՀՀ կառավարության, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության առաջնային նպատակ»,- Կապանում դեսպանաժողովին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

ԱԳՆ հաղորդմամբ, Ա. Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներով ձեռքբերված համաձայնություններին։ Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հաստատված խաղաղության կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ներկայացրել այս նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով իրականացվելիք աշխատանքները։

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին, միջազգային կապուղիների ընդլայնվող ցանցին ՀՀ արդյունավետ ներգրավածության ապահովմանն ուղղված ջանքերին և այդ նպատակով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա աշխատանքներին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder