ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Քաղաքական
15:38 25/08/2025
Հայաստան

ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հրաժարականի դիմումի մասին.

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը  2025 թվականի օգոստոսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

 Ավելի վաղը Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Արեն Մկրտչյանը նշանակվելու է Լոռու մարզպետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել