Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչ բանակցություններ է սկսել «Հայաստան» խմբակցությունը քաղբանտարկյալ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բանակցություններ է սկսել քաղբանտարկյալ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, խմբակցության անդամները նախօրեին այցելել են ԱԱԾ մեկուսարան՝ Սրբազանին տեսակցելու, համոզելու համար, որ նա դառնա վարչապետի իրենց թեկնածուն, որպեսզի խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի Սրբազանի թեկնածությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց ճշտել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից. «Այո՛, իսկապես, օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք ԱԱԾ մեկուսարանի այն խուցը, որտեղ ապօրինի քրեական գործով պահվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Բավականին երկար զրուցել ենք, ամենատարբեր թեմաներով: Այդ հարցին, սակայն, անդրադարձ չենք կատարել:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ, այո՛, խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկել է, որ միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը, որին հաջորդել էր Սրբազանի հայտարարությունը՝ չշրջանառել իր անունը որպես վարչապետի թեկնածու: Այլ զարգացումներ այս մասով չկան: Կարող եմ միայն ասել, որ մեծ բավականություն ստացանք Սրբազանի հետ շփումից, իր ամրությունը, կամքն ու իմաստությունն իրոք ոգևորող է: Հուսամ՝ ուսուցողական էր նաև խցում գաղտնալսում իրականացնող ուժային կառույցի ներկայացուցիչների համար», – «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց պատգամավորը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։