Բացառապես քաղաքական խոսքի համար կալանավորված Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները մեկնարկում են վաղը. Պաշտպաններ
Իրավունք
13:35 26/08/2025
Հայաստան

Բացառապես քաղաքական խոսքի համար կալանավորված Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները մեկնարկում են վաղը. Պաշտպաններ

Բացառապես քաղաքական խոսքի համար կալանավորված, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները մեկնարկում են վաղը։ Այս մասին նշված է Ռ.Հակոբյանի պաշտպաններ Գրիգոր Մեղդեսյանի և Վարազդատ Հարությունյանի հայտարարության մեջ։ 

Օգոստոսի 27-ին ժամը 14։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, «Աջափնյակ 1» նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40), դատավոր Դ․ Արղամանյանի նախագահությամբ, տեղի կունենա Ռուբեն Հակոբյանի գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստին, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է նաև Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը։

«70-ամյա հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է [արդեն չարչրկված] «իբրև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը»,- հիշեցնում են պաշտպանները։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բացառապես քաղաքական խոսքի համար կալանավորված Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները մեկնարկում են վաղը. Պաշտպաններ