«Հրապարակ». ՆԳՆ-ում հավելավճարները չեն վճարում
Օրվա մամուլ
08:45 26/08/2025
Հայաստան

«Հրապարակ». ՆԳՆ-ում հավելավճարները չեն վճարում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՆԳՆ ղեկավարությունն անհիմն պատճառաբանություններով չի վճարում ատեստավորում անցած աշխատակիցների հավելավճարները՝ ասելով, թե տեխնիկական բարդ մեխանիզմ է, որը ժամանակ է պահանջում։

Համակարգի աշխատակիցները մեզ բողոք են հասցեագրել և տեղեկացրել, որ ամիսներ, անգամ մեկ տարի է անցել որոշ մասնագետների ատեստավորումից, սակայն ղեկավարությունը հավելավճարները դեռևս չի փոխանցել․ հայտնի է, որ բարձր որակավորում ստանալուց հետո աշխատավարձի չափն ավելանում է, անգամ համեմատություն են անում, որ Վահե Ղազարյանի օրոք հաջորդ ամսվանից ատեստավորում անցածները բարձր աշխատավարձեր են ստացել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՆԳՆ-ում հավելավճարները չեն վճարում