Եթե Սամվել Կարապետյանն իր սեփական միջոցներից այլևս չուղղի, ՀԷՑ-ն ընդհանրապես կործանման է գնալու. Ղազինյան
Քաղաքական
12:11 27/08/2025
Հայաստան

Եթե Սամվել Կարապետյանն իր սեփական միջոցներից այլևս չուղղի, ՀԷՑ-ն ընդհանրապես կործանման է գնալու. Ղազինյան

«ՀԾԿՀ սակագին ձևավորելուց ներառում է  աշխատավարձային ֆոնդ՝ հստակ սահմանված, կոնկրետ թիվ։ ՀԷՑ-ի համար հանձնաժողովի սահմանած աշխատանքային ֆոնդից 2015 թվականից մինչ օրս ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը տրամադրել է 11,6 միլիարդ դրամ ավելի գումար »,- ասուլիսում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նա նշեց, որ եթե շարժվեն ՀԾԿՀ տված աշխատավարձային ֆոնդով, պետք է աշխատող կրճատվի կամ աշխատավարձ իջնի։

«Սեփականատերն  անքակտելի իրավունք ունի և ուներ, ունենալու է  իր սեփական միջոցներն այլևս չուղղել, որոշել՝ այլևս չեմ ուզում  տրամադրել ամսական  150 միլիոն, տեղավորվեք աշխատանքային ֆոնդի մեջ։ Սամվել Կարապետյանը, ըստ ինձ, այս բոլոր անարդար մեթոդներից հետո չի անում այդ քայլը, մի քանի պատճառով. առաջին՝ որպես պետականամետ մարդ, չի պատժում կառավարչին կամ իշխանությանը, հանձնաժողովին,  երկրորդ՝ իր գրպանից տված գումարը կրճատելու դեպքում, միանշանակ կրճատումներ պետք է արվեն, աշխատակիցներ կրճատվեն։ Հաշվի առնենք, որ այդ աշխատակիցներ կրճատվելու են հիմնականում պրոֆեսիոնալ թիմից, ոչ թե իրենց բերած մարդկանցից։ Երրորդ՝ այդ պարագայում ՀԷՑ-ն ընդհանրապես կործանման է գնալու»,- ասաց Դ.Ղազինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder