Լիահույս եմ, որ էջմիածնեցիները ձայն չեն տա եկեղեցու դեմ անխնա պայքարող ՔՊ-ին. Գևորգ Պետրոսյան
Քաղաքական
11:50 28/08/2025
Հայաստան

Լիահույս եմ, որ էջմիածնեցիները ձայն չեն տա եկեղեցու դեմ անխնա պայքարող ՔՊ-ին. Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լիահույս է, որ առաջիկա կայանալիք ավագանու ընտրություններում ձայն չեն տա եկեղեցու դեմ պայքարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 

«Լիահույս եմ, որ նոյեմբերին կայանալիք Էջմիածին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում Հայաստանի հոգևոր կենտրոնի բնակիչները ձայն չեն տա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ անխնա պայքարող ՔՊ-ին…»:

Հիշեցնենք, որ Վաղարշապատում նոյեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Իշխանության  թեկնածուն Արմավիրի մարզպետ, Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է, որը հուլիսի 15-ին նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ԺՊ:

Նշենք, որ Արգիշտի Մեխակյանը Արմավիրի մարզի Խոյ համայքնից է։ Օրենսդրության համաձայն՝ առաջադրվող թեկնածուն պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ։ Որպեսի ՔՊ-ն  կարողանա Մեխակյանին առաջադրի Վաղարշապատի համայնքապետ, միավորում է Վաղարշապատ և Խոյ համայքները, և այս դեպքում օրենքի կարգավորումները թույլ են տալիս, որ Ա.Մեխակյանն առաջադրվի  համայնքապետի թեկնածու։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder