Իշխանություններն իրենց «բարելավումների» արդյունքում քաոս են դարձրել Երևանի բնակիչների կյանքը. Մետաքսե Հակոբյան
Կրթություն, գիտություն
21:42 28/08/2025
Հայաստան

Իշխանություններն իրենց «բարելավումների» արդյունքում քաոս են դարձրել Երևանի բնակիչների կյանքը. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«Երևանի դպրոցներում դասերը 08:15-ին տեղափոխելու որոշումը ոչ միայն կոսմետիկ ու ձևական (տեսեք-տեսեք զօր ու գիշեր աշխատում ենք, որ «սիրելի ժողովրդի» կյանքը դարձնենք էլ ավելի անտանելի) բնույթ ունի, այլ նաև նոր խնդիրներ է ստեղծում։ Եթե ծնողը երեխաներին դպրոց է հասցնելու և այնուհետև աշխատանքի գնալու, ապա երթևեկության ծավալը չի պակասելու․ խցանումները պարզապես կսկսվեն 15 րոպե շուտ։ Ավելին՝ այս քայլը կարող է բացասաբար ազդել հենց երեխաների վրա․ քնի պակասը կնվազեցնի նրանց ուսման արդյունավետությունը, առաջ կբերի հոգնածություն և առողջական խնդիրներ։

Այսպիսով, իշխանությունները ոչ միայն ունակ չեն խորքային լուծումներ տալ կամ ընդունել, որ ամբողջովին տապալել և իրենց «բարելավումների» արդյունքում քաոս են դարձրել Երևանի բնակիչների կյանքը, այլ նաև վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը։

Հ.Գ. Երևի թե իրենց կրթությունը նորաձև՞ է…»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder