Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իմ արձանագրումից այս կողմ ոչ մի բան չի փոխվել և թույլ տվեք կռահել, որ չի էլ փոխվի.Փաշինյանը խաղաղության համաձայնագրի մասին(Լրացվող)
«Ադրբեջանի նախագահն էլ իր հարցազրույցում, ինչքան ծանոթացել եմ, արձանագրել էր խաղաղության հաստատումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Երբ մենք արձանագրում ենք, որ խաղաղություն է հաստատվել՝ մենք չենք արձանագրում, որ կողմերն այլևս հարց չունեն իրար տալու»,- կառավարության նիստից հետո տված ճեպազրույցում հայտնեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման բան չի լինում նաև այն պետությունների հետ, որոնց հետ ՀՀ-ն երբեք կոնֆլիկտ չի ունեցել։
Նա ասաց, թեկողմերը ունեն իրենց համաձայնություններն ու անհամաձայնությունները, որն ընդհանուր պատկերի վրա ազդեցություն չի ունենում։
Փաշինյանը հիշեցրեց իր ուղերձը, որտեղ ասում էր, թե խաղաղությունը խնամքի անհրաժեշտություն ունի։
«Արձանագրում այն է, որ, այո՛, խաղաղությունն հաստատված է և հաստատված խաղաղությունը պետք է դառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ։ Նկատի ունեմ. որ իմ արձանագրումից այս կողմ ոչ մի բան չի փոխվել և թույլ տվեք կռահել,որ չի էլ փոխվի»,-Հայտարարեց Փաշինյանը։
Այո՛, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից
«Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո: Այո՛, Կտրիճ Ներսիսյանը պետք է Վեհարանից հեռանա: Այո՛, ես որոշ պլաններ ունեի և ունեմ այդ պլանները, բայց դրանք չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը ՀՀ-ում»,-կառավարության նիստից հետո, ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այո՛, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից և պետք է ազատվի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդների ջանքերով, որոնցից մեկը ես եմ: Ես ասել եմ, որ առաջնորդելու եմ այդ գործընթացը»,-նշեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ առաջիկայում դրա դրսևորումները տեսանելի կլինեն:
Նախաձեռնող խմբին անդամագրվելու համար բազմաթիվ մարդիկ են հայտ ներկայացրել, բայց ինքը նախկինում չափանիշներ է ներկայացրել, և այսօր խոսք է գնում 100 և աավելի մարդկանց մասին, որոնք ինքնահայտարարագրվել են Վեհարանը գրոհելու համար։
Փաշինյանը հայտնեց որ անձամբ հանդիպում է այդ մարդկանց հետո որպեսզի համոզվի որ համապատասխանում են իր չափանիշներին։
«Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցին, մեր բոլորի արժեքային համակարգի էպիկենտրոնն է, և եթե այդ էպիկենտրոնն ախտահարված է, արժեքահենք հանրություն ունենալու օրակարգի մասին խոսելն առնվազն լուրջ չէ»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ սկսելու են եկեղեցուց և վստահեցրեց, որ բռնություն չի լինելու,քանի որ նույնիսկ քաղաքական գործընթացներում բռնության չեն դիմել։
Նշելով, որ իր պլանները չեն փոխվել՝ Փաշինյանը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը ճիշտ կանի, ամեն ինչ չհասցնի նրան, որ էն,ինչը որ ես քիչ առաջ ասացի, Էջմիածնի կենտրոնական հրապարակում դառնա անբեկանելի, անքննելի իրողություն»։
Արծվաշենից՝ որպես ՀՀ ինքնիշխան տարածքի մի մաս, մենք չենք կարող հրաժարվել
«Նույնիսկ մեծ ցանկության դեպքում ես և Հայաստանի Կառավարությունն ու Հայաստանի որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ-անկալվների հարցից, որովհետև մենք ունենք Արծվաշեն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի էքսկլավ-անկլավների ճակատագրին:
«Արծվաշենից՝ որպես ՀՀ ինքնիշխան տարածքի մի մաս, մենք չենք կարող հրաժարվել»,- ասաց նա: