Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
24 News-ի լրագրողին հարվածած բերետավորին մեղադրեցին 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով. Ռուբեն Մելիքյան
«Այն, ինչ քիչ առաջ տեղի ունեցավ, իր նշանակությամբ շատ կարևոր է, ինչ խոսք, նաև՝ սենսացիոն»,-ավտոմեքենայից ուղիղ եթերում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ փաստաբանների գործառույթների մեջ է մտնում նաև քաղաքացիների նկատմամբ ապօրինություն արած պաշտոնյաներին, մասնավորապես՝ ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերով՝ քրեկան պատասխանատվության ենթարկելով։
Իրավապաշտպանը հիշեցրեց, որ Սամվել Վարդանյանի խոշտանգման գործով, ինչպես նաև ձռքը կոտրած քաղաքացու գործով չեն կարողացել հասնել նրան, որ պատասխանատու ոստիկանը քրեկան պատասխանատվության ենթարկեն։
«Դատարանում քննել են և պարզել, որ ամեն ինչ լավ է, ճիշտ են արել, որ կոտրել են քաղաքացու ձեռքը»,-նշեց մելիքյանը՝ հիշեցնելով նաև ոստիկանների կողմից Լևոն Քոչարյանին և այլ քաղաքացիներին տեսախցիկների դիմաց բռնության ենթարկելու դեպքերով անարդյունք դատավարությունները։
Նա հիշեցրեց նաև,որ նույն արդյունքն էր գրանցվել նաև Եռաբլուրում զոհված հերոսների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելու դեպքը, երբ չի հաջողվել,որևէ ոստիկանի պատժել։
«Այս ուղղությամբ մենք որևէ հաջողություն մինչ այսօր չենք ունեցել, որովհետև մուրճն էլ է իրենց ձեռքը,մեխն էլ»,-հայտարարեց փաստաբանը։
Նա հիշեցրեց հունիսի 16-ին Քասախ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքը, երբ 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցավ բռնություն ոստիկանի կողմից՝ տեղեկացնելով, որ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել և դատախազության գրության հետ միասին քրեկան վարույթ հարուցելու հաիմք ստեղծվեց։
փաստաբանը տեղեկացրեց,որ այսօր տեղեկացել է, որ քրեկան վարույթը ավարտված է և գործն ուղարկվել է դատարան։
«Փաստորեն ստացվում է, որ այդ ոստիկանին՝ Ազարյան ազգանունով բերետին մեղադրանք են առաջադրվել ծանր՝ 4-8 տարի ազատազրկում նախատեսող 441 հոդվածով»,-հայտնեց իրավապաշտպանը, բացատրելով որ այն նշանակում է ծառայողական լիազորությունների չարաշահում բռնության միջոցով։
Նա նշեց, որ այդ հոդվածը չէր աշխատում, բայց այսօր աշխատեց և դիմելով մյուս ոստիկաններին՝ նշեց, որ նման արարքները վաղեմության ժամկետ չունեն և քաղաքացուն բռնության ենթարկելու ցանկացած դեպք հետագայում կարող է քննվել։