F-16 ինքնաթիռ է կործանվել, օդաչուն չի փրկվել
Քաղաքական
23:13 28/08/2025
Աշխարհ

F-16 ինքնաթիռ է կործանվել, օդաչուն չի փրկվել

Լեհաստանում ավիաշոուի նախապատրաստական ​​աշխատանքների ժամանակ F-16 կործանիչ է կործանվել։ «Ռիա Նովոստի» -ի փոխանցմամբ, դեպքի մասին լրագրողներին հայտնել է երկրի կառավարության խոսնակ Ադամ Շլապկան։

«F-16 ինքնաթիռ է կործանվել Ռադոմում ավիաշոուի փորձի ժամանակ։ Օդաչուն ողջ չի մնացել»,-ասել է նա։

Վթարի պատճառները դեռևս չեն հաղորդվել: Ալիոթ հիմնադրամի ներկայացուցիչը, Լեհաստանում գտնվող 32-րդ մարտավարական ավիացիոն բազայի նախկին հրամանատարը, կարծում է, որ օդաչուի սխալի հետևանքով է, ամենայն հավանականությամբ, տեղի ունեցել վթարը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder