Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ՀՀ-ն գտնվում է բարակեցության ամենաբարձր կետում, 2017 թ-ի համեմատ բնակիչներին տրված վարկերն աճել են 173%-ով. Փաշինյան
«ՀՀ ռեզիդենտ համարվող քաղաքացիների բանկային ավանդները և հաշիվները 2017 թվականի համեմատ աճել են 141%-ով»,-կառավարության միստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա թվարկեց ոլորտներ, որտեղ գրանցվել են աճեր՝ բացառությամբ արդյունավերության ոլորտի։
Փաշինյանը հիմնավորեց մինչ այդ արած իր հայտարարությունը, ըստ որի. «Հենց այսօր 2025 փվականի օգոստոսի 28-ի դրությամբ ՀՀ-ն գնտնվում է բարակեցության ամենաբարձր կետում»։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ խոսքը ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին է։
Փաշինյանի ներկայացրած վիճակագրությամբ Ֆիզիկական անձանց հաշիվներն աճել են 125%-ով, իսկ իրավաբանական անձանց դեպքում այդ շրջանառությոնն աճել է 175%-ով։
«Կա նաև մեկ այլ ցուցանիշ 2017 թ-ի համեմատ հայաստանի բնակիչներին տրված վարկերը աճել են 173%-ով՝ 2.3 տրիլիոն դրամից դարձել են 6.4 տրիլիոն, հիմա այստեղ կարող է լինել արձագանք, որ մարդիկ վարկի կամ պարտքի տակ են ընկել»,-հայտարարեց Փաշինյանը։