Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հասարակություն
12:37 28/08/2025
Հայաստան

Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Oգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հայաստանի տարածքում օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ։ Օգոստոսի 28-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 28-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով