Չախոյանը ճիշտ ա, դատարանում կպարտվենք, աշխարհով մեկ խայտառակ կլինենք. Չախոյանը մեջբերել է փոխքաղաքապետին
Հասարակություն
14:03 29/08/2025
Հայաստան

Չախոյանը ճիշտ ա, դատարանում կպարտվենք, աշխարհով մեկ խայտառակ կլինենք. Չախոյանը մեջբերել է փոխքաղաքապետին

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է.

«Եթե իրոք իրավաչափ է, ինչպես պնդում են, թող այդ «իրավաչափությունը» ապացուցեն իրավական դաշտում, այլ ոչ թե ֆեյսբուքյան ստատուսներով փորձեն արդարանալ։ Վերջիվերջո՝ բարձրաստիճան պաշտոնյաներ են, ոչ թե ստատուս գրող «բանբասկոտ պառավներ»։

Տղեք, ես սխալ բան եմ ասում՞

Բա եթե դուք ճիշտ եք, ձեր «ճիշտը» առաջ տարեք մինչև վերջ այսինքն՝ իրավական դաշտում ինձանից գանձեք 10.000 դրամը, այլ ոչ թե ստատուսներ գրեք։

Հա, ի դեպ, ըստ ինձ հասած տեղեկության, հենց քաղաքապետարանում Սուրեն Գրիգորյանը ասել է

«Չախոյանը ճիշտ ա, դատարանում կպարտվենք, աշխարհով մեկ խայտառակ կլինենք, որքան շուտ՝ արագ տուգանքը չեղարկեք»։

Նույնիսկ Տիգրան Ավինյանն է ողջունել Սուրեն Գրիգորյանի որոշումը՝ արագ տուգանքը չեղարկելու որոշումը, որպեսզի աշխարհով մեկ խայտառակ չլինեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder