Հաջորդ 50 տարվա համար ընդամենը պետք էր փոխվել 7-8 սալիկ. Դեմոյան
Հասարակություն
11:52 29/08/2025
Հայաստան

Հաջորդ 50 տարվա համար ընդամենը պետք էր փոխվել 7-8 սալիկ. Դեմոյան

«Մենք գործ ունենք  հանցավոր անփութության հետ»,- Ծիծեռնակաբերդի հումահամալիրում լրագրղների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտոuտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով հուշահամալիրում ընթացող վերանորոգման աշխատանքներին։

Նա նշեց, որ բանվորական անձնակազmը հայ չէ. «Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ԿԳՄՍ նախարարն այնքան հետամուտ չի եղել, որ տեսնի՝ ովքեր են պատասխանատու։ Երբ այս բանվորներին հանձանարարություն են տալիս, իրենք չեն հասկանում՝ ինչ շինություն է, ի՞նչ նշանակություն ունի այս երկրի քաղաքացիների համար։

Այստեղ բանվորներ են, որոնք հազիվ խոսում են հայերեն, կարող է` չհասկանան հրահանգները»,- ասաց Դեմոյանը։

Նա նշեց, որ հիմնական խնդիրը մույթերի՝ առաջին երկրորդ շարքի ժամանակի ընթացում մասնակի քայքյաված բազալտի սալիկներն են։  Ընդամենը պետք էր հաջորդ 50 տարվա համար փոխել 7-8 սալիկ՝ բյուջեն կրճատելով 20 անգամ»։

Մանրամասն՝ ուղիղ եթերով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder