«Հրապարակ». Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական
Օրվա մամուլ
08:29 29/08/2025
Հայաստան

«Հրապարակ». Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի առաքելությունն ավարտած Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական։ Մինչդեռ ամիսներ շարունակ մեզ տեղեկություններ էին հասնում, որ Փաշինյանի անգլերենի երբեմնի ուսուցիչ Մակունցն ամեն ինչ արել է, որ ԱՄՆ-ում դեսպանի կարգավիճակում մնա կամ գոնե այլ երկրում շարունակի դիվանագիտական գործունեությունը։

Մի հարցում վստահ են, որ չնայած Մակունցի՝ ԱՄՆ-ում գրանցած ձախողումներին, Փաշինյանը նրա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի, և չի բացառվում, որ հաջորդ ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն վերարտադրվի, Մակունցին դիտարկի որևէ այլ բարձր պաշտոնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder