Չարենցավանի կամրջի տակ ընկած կնոջ մարմինը հայտնաբերվել է մի քանի կմ հեռավորության վրա՝ ՀԷԿ-ում
Հասարակություն
21:12 29/08/2025
Հայաստան

Չարենցավանի կամրջի տակ ընկած կնոջ մարմինը հայտնաբերվել է մի քանի կմ հեռավորության վրա՝ ՀԷԿ-ում

 Օգոստոսի 29-ին, ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի տակով հոսող գետում դի կա։

Ժամանել են Կոտայքի մարզի քրեական վարչության պատասխանատուները, պարեկները։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի փրկարարական ջոկատի փրկարարները՝ ։ Ոստիկանների, պարեկների և փրկարարների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որ գետը քշել տարել էր մարմինը, և մոտ 40 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում այն դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Արգել ՀԷԿ»-ում է հայտնաբերվել։ Փրկարարները, ոստիկանները, քաղաքացիներն ու «Արգել ՀԷԿ»-ի աշխատակիցները մեծ դժվարությամբ այն դուրս են բերել։

Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Արփինե Բ․-ն է։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder