ՔՊ-ն նոր պատգամավոր ունի
Քաղաքական
15:27 29/08/2025
Հայաստան

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 27-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արսեն Թորոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

ԿԸՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովն օգոստոսի 29-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էսթեր Գագիկի Այվազյանին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ն նոր պատգամավոր ունի