Ի՞նչ է նշանակում «Մեր ձևով». Բացատրում է Նարեկ Կարապետյանը
Քաղաքական
13:01 29/08/2025
Հայաստան

Ի՞նչ է նշանակում «Մեր ձևով». Բացատրում է Նարեկ Կարապետյանը

«Ի՞նչ է նշանակում «Մեր ձևով»։ «Մեր ձևով» ժողովրդական շարժման մեկնարկն ազդադարող միջոցառմանը միջազգային հարաբերությունների մասնագետ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող-ղեկավար Նարեկ Կարապետյանը բացատրեց բառակապակցության իմաստը. «Այս բառակապակցությունը Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո թևավոր խոսք է դարձել հայության մեջ ամբողջ աշխարհում։ Կարծում ենք՝ արդեն բոլորը հասկացել են, որ մեր ձևով նշանակում է  հայավարի՝ այսինքն պատվով, աշխատասիրությամբ, խելքով։

Մեր ձևով նշանակում է  արժանապատվությամբ, այսինքն հանուն մեր երեխաների իրական ու բարեկեցիկ ապագայի, ու մենք ինչ անենք, անելու ենք մեր ձևով»։

Նա նաև նշեց. «Վստահ լինելով, որ գալիք քաղաքական, ընտրական գործընթացում հայ ժողովուրդը մերժելու և իշխանությունից հեռացնելու է  գործող փոքրիկ խմբակին, այս շարժման օգնությամբ ջանքում ենք միավորել ազգային ներուժը,  ձևավորել այնպիսի Հայաստանի տեսլական, որը հնարավոր կլինի ընդամենը 5-6 տարում իրականության դարձնել, դա լինելու է  մեր իրական, մեր երազած Հայաստանը, կրկին աշխարհի բոլոր հայերի տուը՝ բարեեցիկ, երջանիկ և պաշտպաված։

Անելու ենք «Մեր ձևով»»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ է նշանակում «Մեր ձևով». Բացատրում է Նարեկ Կարապետյանը