«Հրապարակ». Լոռվա մարզում հարգանք-պատիվ վայելող, պաշտոն զբաղեցնող մարդիկ հայտնվել են երկու քարի արանքում
Օրվա մամուլ
08:36 30/08/2025
Հայաստան

«Հրապարակ». Լոռվա մարզում հարգանք-պատիվ վայելող, պաշտոն զբաղեցնող մարդիկ հայտնվել են երկու քարի արանքում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տաշիրցի Կարապետյանների քաղաքական հայտը մեծ աժիոտաժ է առաջացրել հայրենի Լոռվա մարզում։ Գաղտնիք չէ, որ այստեղ մարդկանց մեծ մասն աստվածացնում է բարերար Կարապետյանին, որը շատ բան է արել մարզի համար: Մարզային կառույցների, համայնքապետերի մեծ մասը նախկինում նրանց նվիրյալ գաղափարակիցներն են եղել, պարզապես 2018 թվականի իշխանափոխությունից և Կարապետյան եղբայրների՝ քաղաքականապես չեզոք պահվածքից հետո, ավանդույթի համաձայն, համալրել են իշխանության շարքերը, մեծ մասը ՔՊ-ական է դարձել։

Հիմա Կարապետյանների «վերադարձը» փոթորկել է մարզում հարգանք-պատիվ վայելող, պաշտոն զբաղեցնող մարդկանց հոգիները։ Հայտնվել են երկու քարի արանքում, մի կողմից՝ իշխանությունը, հասկանալով այդ ամենը, էլ ավելի է ոտքը գազին դրել և բացահայտ ռեպրեսիաների է դիմում: Գաղտնիք չէ, որ մարզում հիմա «ասիչը» Սուրեն Պապիկյանի հայրն է, նրա մերձավորները: Մեր աղբյուրներն ասում են, որ վերջին շրջանում Պապիկյանի մերձավորներն ակտիվ բացատրական աշխատանքներ են տանում հատկապես համայնքապետերի հետ՝ հանկարծ մտքներով չանցնի նորից կրոնափոխ լինել և վերադառնալ «հին հավատքին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Լոռվա մարզում հարգանք-պատիվ վայելող, պաշտոն զբաղեցնող մարդիկ հայտնվել են երկու քարի արանքում