Բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի. Գարեգին Խումարյանը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
Իրավունք
15:50 01/09/2025
Հայաստան

Բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի. Գարեգին Խումարյանը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

«Անվանս շուրջ հարուցված քրեական գործի վերաբերյալ կասեմ հետևյալը․ այն վերաբերում է իմ կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի այսպես կոչված մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությանը։

Գ. Խումարյանը ներկայացված մեղադրանքը  համարում է բացարձակ շինծու։

«Այն իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ է, քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»,-ընդգծեց Հանրային ռադիոընկերության նախկին տնօրենը։

Նշենք, որ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն, Հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գ. Խումարյանին մեղադրվում է կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder