Թեև ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում, բայց Ադրբեջանից արդեն հայտնում են՝ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին
Քաղաքական
17:42 01/09/2025
Հայաստան

Թեև ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում, բայց Ադրբեջանից արդեն հայտնում են՝ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին

Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության հայտի արգելափակմանը»։

Ավելի վաղ Panorama.am-ին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասել էր. «Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»։

Հիշեցնենք,  այսօր հայտնի դարձավ, որ Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ անդամակցության հայտը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Պակիստանը չի շտապում աջակցել Հայաստանի անդամակցության հայտնին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder