Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի. Գարեգին Խումարյանը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
«Անվանս շուրջ հարուցված քրեական գործի վերաբերյալ կասեմ հետևյալը․ այն վերաբերում է իմ կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի այսպես կոչված մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությանը։
Գ. Խումարյանը ներկայացված մեղադրանքը համարում է բացարձակ շինծու։
«Այն իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ է, քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»,-ընդգծեց Հանրային ռադիոընկերության նախկին տնօրենը։
Նշենք, որ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն, Հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գ. Խումարյանին մեղադրվում է կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու համար։