Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թեև ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում, բայց Ադրբեջանից արդեն հայտնում են՝ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին
Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության հայտի արգելափակմանը»։
Ավելի վաղ Panorama.am-ին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասել էր. «Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»։
Հիշեցնենք, այսօր հայտնի դարձավ, որ Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ անդամակցության հայտը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Պակիստանը չի շտապում աջակցել Հայաստանի անդամակցության հայտնին։