Պեսկովը պատասխանել է ՀՇԿ գագաթնաժողովում Պուտինի և Ալիևի շփման վերաբերյալ հարցին
Քաղաքական
17:40 01/09/2025
Տարածաշրջան

Պեսկովը պատասխանել է ՀՇԿ գագաթնաժողովում Պուտինի և Ալիևի շփման վերաբերյալ հարցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը դեռևս չի հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այսօր հանդիպում դեռ չի եղել»,-ասել է Պեսկովը։

ՇՀԿ գագաթնաժողովը տեղի է ունեցել Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին մասնակցել են ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պեսկովը պատասխանել է ՀՇԿ գագաթնաժողովում Պուտինի և Ալիևի շփման վերաբերյալ հարցին