Վանեցյան. Ալիևը ռազմական ծախսերը կրկնապատկում է, իսկ Փաշինյանը հայտարարում է՝ մեզ բանակ պետք չի
Քաղաքական
13:36 02/09/2025
Հայաստան

Վանեցյան. Ալիևը ռազմական ծախսերը կրկնապատկում է, իսկ Փաշինյանը հայտարարում է՝ մեզ բանակ պետք չի

«Ալիևը հայտարարում է, որ ռազմական ծախսերը կրկնակի  ավելացնում է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեզ բանակ պետք չի»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա շարունակեց թվարկել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների կողմից հնչեցրած ու միմյանց հակասող հայտարարությունները.

«Ալիևը հայտարարում է, որ իրենք իրենց պայմաններն են թելադրել Հայաստանին «խաղաղության» պայմանագիրը ստորագրելու հարցում, Նիկոլ Փաշինյանը բացականչում է ինքնիշխանություն, իրավազորություն... Գիտե՞ք, մարդկանց ինչքան կարելի է խաբել։ Անհնար է մարդկանց խաբել, խաբել, անվերջ խաբել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վանեցյան. Ալիևը ռազմական ծախսերը կրկնապատկում է, իսկ Փաշինյանը հայտարարում է՝ մեզ բանակ պետք չի