Ես հավատում եմ ու գիտեմ՝ մի օր մեր հայրենակիցները կրկին ծաղիկ կխոնարհեն Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում. Վանեցյան
Քաղաքական
15:27 02/09/2025
Հայաստան

Ես հավատում եմ ու գիտեմ՝ մի օր մեր հայրենակիցները կրկին ծաղիկ կխոնարհեն Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում մի կարճ տեսանյութ է հրապարակել «Երաբլուր»-ում հուշահամալիրի բացման արարողությունից ու կից գրել.

««Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր բացեցինք «Արցախի Կանչը» հուշակոթողը։ Պետք է անկեղծ ասեմ՝ նայում էի հավաքված ժողովրդի աչքերին և մտքիս միայն մեկ բան էր՝ մարդիկ գերեզման չունեն։ Ժողովուրդը գերեզման չունի… Ես հավատում եմ ու գիտեմ՝ շատ գեղեցիկ մի օր մեր հայրենակիցները կրկին ծաղիկ կխոնարհեն Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում, Շուշիում, Մարտակերտում, Հադրութում, Քարվաճառում։ Այնտեղ նորից կհնչի մեր զավակների ծիծաղը, մայրերի օրհնությունը։ Իսկ Արցախի կանչը կհնչի միանգամայն այլ կերպ՝ նորովի ու հաղթական։ Շնորհավոր տոնդ, Արցախ։ Շնորհավոր մեր բոլորիս տոնը, սիրելի հայրենակիցներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես հավատում եմ ու գիտեմ՝ մի օր մեր հայրենակիցները կրկին ծաղիկ կխոնարհեն Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում. Վանեցյան